Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բողոքել է Կիևին արևմտյան զենքի մատակարարման ձգձգումից։
«Շատ կարևոր է սա հասկանալ. ամեն անգամ, երբ մենք լսում ենք, որ զենքի խոստացված մատակարարումը հետաձգվում է, ամեն անգամ, երբ կասկածներ են առաջանում Ուկրաինայի համար զենքի տեսակի, հեռահարության կամ այլ որակական հատկանիշների վերաբերյալ, ամեն անգամ դա նշանակում է, որ ուկրաինացի զինվորներն իրենց կյանքը տալիս են, որպեսզի լինի այդ ժամանակը... Ժամանակը, որը ծախսվում է համոզելու համար, և որպեսզի անհրաժեշտ զենքի մատակարարումն ամեն դեպքում տեղի ունենա»,- ասել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Ուկրաինական կողմը պատրաստվում է ապրիլի 21-ին կայանալիք արեւմտյան պաշտպանության նախարարների խմբի հերթական հանդիպմանը՝ Ուկրաինային ռազմական օգնության հարցով։ Այս խումբն անվանվել է Գերմանիայում գտնվող Ռամշտայն ռազմաբազայի անունով, որտեղ անցկացրել է իր առաջին հանդիպումը։
«Պատրաստվում ենք «Ռամշտայն» ձևաչափով հերթական հանդիպմանը։ Նախնական հանդիպումներ ենք անցկացրել։ Եվ մենք ակնկալում ենք հիմնավոր որոշումներ, որոնք կհամապատասխանեն ռազմաճակատի հեռանկարներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02