«Ո՛չ, ինձ հարցաքննության չեն կանչել և իմ բարձրացրած հարցերը մնում են ուժի մեջ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Cօvid-19-ի ժամանակահատվածում փողերի լվացման գործով իրեն կանչել են հարցաքննության։ Դիտարկմանը՝ ինչու չեն կանչում, նա ասաց, պետք է կանչող կամ չկանչողներին հարցնել։
«Նախ ինձ չեն կպել և անհիմն չեն կարող կպնել»,- հավելեց պատգամավորը։ Անդրադառնալով ՔՊ-ականների և Փաշինյանի հետ ունեցած տարաձայնություններին՝ ըստ մամուլի հրապարկումների, Արսեն Թորոսյանը վստահեցրեց, որ բոլոր թիմակիցների հետ ինքը լավ հարաբերությունների մեջ է։ «Որևէ բան չի եղել, որ մի բան էլ հարթվեր։ Ես այս թիմի մաս եմ կազմում, ակունքներում եմ կանգնած և շարունակելու եմ կանգնած մնալ մինչև վերջ»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել են Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Նշենք, որ կորոնովիրուսի համավարակի շրջանում չարաշահումներ կատարելու գործով «Մեդլայն»-ի ձերբակալված 10 բժիշկներն էլ ազատ են արձակվել։ Քննչական մարմինը նրանց կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել։
Աղբյուր` Panorama.am
18:06
17:47
16:58
16:45
16:32
16:14
15:59
15:46
15:33
15:14
14:48
14:32
14:06
13:36
13:28
13:13
12:52
12:34
12:16
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58