Անգլիայի և Ուելսի հիվանդանոցներում վերջին 4 տարում գրանցվել է բռնաբարության և սեռական ոտնձգության ավելի քան 6,5 հազար դեպք, նշված է «Women's Rights Network» ՀԿ զեկույցում, որը կազմվել է ոստիկանական 35 բաժանմունքից ստացված տվյալների հիման վրա։ Ընդ որում, ոստիկանական ևս 8 բաժանմունք հրաժարվել են պահանջված տեղեկատվությունը տրամադրել կազմակերպությանը։ Համաձայն բրիտանական հասարակական կազմակերպության իրականացրած ուսումնասիրության, 2019 թվականից Անգլիայի և Ուելսի հիվանդանոցներից բռնաբարության՝ 2 088 և սեռական ոտնձգության՝ 4 451 ահազանգ է ստացվել, յուրաքանչյուր 7-րդ դեպքը տեղի է ունեցել հիվանդասենյակում։ Որոշ դեպքերում սեռական բռնության ենթարկվողները անչափահաս աղջիկներ են եղել՝ մինչև 13 տարեկան, իսկ նմանատիպ հանցագործությունների զոհերը, ճնշող մեծամասնությամբ, կանայք են, սեռական բռնության ենթարկվածների միայն 5 տոկոսն են տղամարդիկ։ «Women's Rights Network»-ի զեկույցի համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ Բրիտանիայի բոլոր բժշկական կենտրոնները հագեցած են տեսանկարահանող սարքերով, հետաքննվող հանցագործությունների միայն 4,1%-ն է ավարտվում դատավճռով կամ հարցաքննությամբ։ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը հասարակական կազմակերպության զեկույցում արձանագրված փաստերի առնչությամբ հայտարարել է, որ տեղի ունեցածն անթույլատրելի և անընդունելի է, ինչպես նաև կոչ է արել հիվանդանոցների անձնակազմերին ու հիվանդներին՝ նման դեպքերի մասին անմիջապես ահազանգել և հաղորդում ներկայացնել։
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56