2021 թվականի ապրիլի 23-ին եւ 24-ին Նարեկ Մելիքբեկյանի կողմից Ծիծեռնակաբերդը եւ «Կապույտ» մզկիթը պայթեցնելու մասին կեղծ ահազանգեր տալու գործը մտել է դատարան: Այս մասին տեղեկացանք Դատական-տեղեկատվական համակարգից: Գործը քննվելու է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Հովհաննիսյանին: Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Մելիքբեկյանը նպատակ ունենալով խաթարել ԱԻՆ-ի գործունեությունը, ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ է տվել՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ, խուճապ եւ հաճույք ստանալու համար։ Նա 2021 թվականի ապրիլի 23-ին՝ 12:27-ին, զանգահարել է 911 ծառայություն, ներկայացել «Արթուր Դեդյան» անունով, եւ, որ ինքը ազգությամբ չեչեն է, Ադրբեջանի կողմնակից եւ պատրաստվում է ահաբեկչական ակտ իրականացնել՝ պայթեցնելով Հայաստանում գտնվող «Կապույտ» մզկիթի շենքը։ Նույն օրը՝ ժամը 20:09-ին, ահազանգել է 911 ծառայություն, ներկայացել «Չեչեն» մականվամբ ահաբեկիչ, եւ հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին արգելքը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) հատկանիշներով:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02