Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ծիրանի բերքն ապրիլի 13-ին տեղացած կարկուտի հետեւանքով մեծ վնասներ է կրել։ Ավելի քիչ տուժել են Նորաշեն, Նարեկ եւ Դվին համայնքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղցրաշենի վարչական Աշոտ Խալաթյանը։
«Այս տարվա համար մենք նախատեսել էինք ստանալ մոտ 2 հազար տոննայի չափ ծիրան, սակայն 80 տոկոսը վնասվել է։ Մեր գյուղում ծիրանագործությունը հիմնական աշխատանքներից մեկն է համարվում, եւ տուժել է մոտ 600 տնտեսություն։ Նրանցից շատերն էլ հենց միայն ծիրանագործությամբ են զբաղվում»,- նշեց Խալաթյանը։
Նրա խոսքով՝ համայնքում կան հակակարկտային կայաններ, սակայն դրանք կարկուտի պահին չեն գործել։
«Քանի որ կարկուտի սեզոնը մայիսից է սկսվում, պատրաստական աշխատանքներն ավարտին չէին հասել։ Ամեն դեպքում վերջին տարիներին նման դեպք չէիր գրանցել։ Մնացած պտուղների հետ խնդիր չի եղել, որովհետեւ այդ պահին ծիրանենիների պտուղներն ավելի մեծ էին, կարկուտը հեշտությամբ է վնասել»,- ասաց Խալաթյանը։
Խալաթյանի խոսքով՝ վնասների փոխհատուցման համար իրենք դիմել են մարզպետարանին․ «Գրեթե բոլորի բերքը եղել է ապահովագրված, այսինքն՝ միայն վնասի փոխհատուցում կստանանք, բայց շահույթ չենք ունենա»։
11:05
10:28
10:03
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03