«Նիկոլ Փաշինյանին ոչ միայն Արցախում են սխալ հասկանում, այլ նաեւ հայ ժողովուրդն է սկսել իրեն սխալ հասկանալ, որովհետեւ նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»,-այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը: Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ԱՀ ԱԺ խմբակցությունները սովորաբար սխալ են հասկանում, չի բացառվում՝ այս անգամ էլ են իրեն սխալ հասկացել: Խոսքն այն մասին է, որ Արցախի ԱԺ 5 խմբակցություններն անընդունելի էին համարել Փաշինյանի հայտարարությունները, թե Հայաստանն ամբողջությամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ որ ՀՀ պաշտոնական շրջանակներում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են ինքնորոշման իրավունքից: «Բացի Արցախի Ազգային ժողովի խմբակցություններից, ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդն իրեն ճիշտ է հասկանում: Նիկոլ Փաշինյանին որեւէ բանական մարդ չի կարող մեկնաբանել, որովհետեւ նա առավոտյան մի բան է ասում, կեսօրին՝ մի բան, երեկոյան՝ այլ բան: Նա Ազգային ժողովում 3 րոպեում իրեն հակասում է»,- նշել է Մոսիյանը: Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախն Ադրբեջանի կազմում, խմբակցության ղեկավարը մեկնաբանել է. «Նա մանիպուլյացիա է անում, իբր թե հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին, որում Հայաստանը Արցախի մասին վերապահումով է վավերացրել, բայց չգիտես՝ ինչու նա դա չի ասում. ոչ ինքն է ասում, ոչ էլ Ալիեւը, որովհետեւ իրենք Արցախի հարցում համակարծիք են: Իսկ Մադրիդյան սկզբունքներն աշխատանքային փաստաթուղթ է, նա վավերացված չէ: Մադրիդյան սկզբունքներին հղում է անում տարածքային ամբողջականության մասով, որի հետ Արցախը երբեք կապ չի ունեցել: Նա մոռանում է ինքնորոշման մասին խոսել, ինքնորոշման իրավունքը աշխարհն այլ կերպ է հասկանում, Նիկոլ Փաշինայնն ու Ալիևն՝ այլ»:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56