Ազգային ժողովում հիմա տեղի է ունենում կոնկրետ ապօրինություն, որովհետեւ ԱԺ նախագահը բիրտ ուժի կիրառման հրահանգով մեզ դուրս է հանել ԱԺ դահլիճից: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Հիմա մեզ արգելում են մտնել մեր աշխատավայր: Սա բացահայտ ապօրինություն է: Պատգամավորի գործունեության իրավունքի ուղիղ ոտնահարում: Սա նշանակում է, որ գործ ունենք տարրական անպատժելիության հետ: Ես իրականացնում էի քաղաքական ակցիա, նրանք կարող էին դրան շատ նորմալ վերաբերվել, որովհետեւ ժամանակին իրենք նմանատիպ ակցիաներ շատ են արել, եւ որեւէ մեկն իրենց նկատմամբ այդպիսի բիրտ ուժ չի կիրառել»,- ասաց պատգամավորը: Ավելի վաղ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։
«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասել էր Թովմասյանը։
NEWS.am
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02