«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2022 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ «բանակը վերազինելու եւ արդիականացնելու» պատճառաբանությամբ ՀՀ ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի, որոնց ցանկում՝ նաեւ նախկին զորամասեր: Օրինակ՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասը, նախկին մայրաքաղաքային գունդը եւ այլն։ 2023-ի ապրիլի 20-ի դրությամբ, այսինքն՝ 1 տարի անց, 71 գույքից միայն մեկն է վաճառվել, մեկով էլ հայտերի ընդունումն ավարտված է։ Պետգույքի կառավարման կոմիտեից ասացին, որ 71 գույքից 39-ն է այս պահին փոխանցվել իրենց, մյուս 32-ի մասով դեռեւս հանձնում-ընդունում չի եղել: Վաճառված գույքը Ծարավ Աղբյուրի փողոցի՝ ՊՆ-ին պատկանող կիսաքանդ շինությունն է՝ 332,72 քմ մակերեսով հասարակական շենքը եւ դրա զբաղեցրած 0.15116 հա մակերեսով հողամասը։ Թե ով է գնել շինությունը, ինչ գնով, խոստացան ասել մոտ օրերս: Շինության նվազագույն գին էր սահմանվել 85 մլն 250 հազար դրամը։ Ինչ վերաբերում է մրցույթով վաճառքի հանված՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասին, ապա նվազագույն գին է սահմանվել 190 մլն 950 հազար դրամը։ Այն կազմված է 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքից եւ դրա զբաղեցրած 0.17475 հեկտար մակերեսով հողամասից։ Կոմիտեից նշեցին, որ չեն կարող ասել, թե այս գույքի համար քանի հայտ է ներկայացվել, հայտերը դեռ փակ արկղի մեջ են` կբացվեն մրցույթի ժամանակ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02