Գերմանիայից Հայաստան ժամանած դիրիժոր, թավջութակահար Միքայել Հախնազարյանն ապրիլի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Կհնչեն Յոզեֆ Հայդնի, Լուիջի Բոկերինիի, Մեչիսլավ Վայնբերգի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները: Միքայել Հախնազարյանին միշտ ոգեշնչել է Սթիվեն Իսերլիսը: Նա բազմիցս մասնակցել է Իսերլիսի վարպետության դասերին։ Հախնազարյանը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար։ Ելույթներ է ունեցել Բասկոնիայի ազգային նվագախմբում, Լյուցեռնի սիմֆոնիկ նվագախմբում, Բեռնի կամերատայում, անվանի դիրիժորներ Նիկոլաուս Հարնոնկուրտի, Ֆրանց Վելստեր-Մոստի և Քրիստոֆ ֆոն Դոնյանիի հետ։ Վերջին տարիներին ելույթ է ունեցել Մյունխենի, Բազելի կամերային, Գշտատի փառատոնի նվագախմբերի, Բեռնի կամերատայի կազմում՝ որպես թավջութակահարների կոնցերտմայստեր։ 2001- 2004 թվականներին Միքայել Հախնազարյանը եղել է Ցյուրիխ լարային քառյակի անդամ։ 2004-ից հանդես էր գալիս Բազելի ակադեմիայի քառյակի կազմում, մինչև 2008 թվականը, երբ առաջարկ ստացավ ելույթ ունենալու բեռլինյան հայտնի «Կուս» քառյակի կազմում, որը ելույթ է ունեցել Վիեննայի հռչակավոր Մուսիկֆերայնում, Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Լոնդոնի Վիգմոր Հոլլում, Ռեյնգաուի, Վերբիեի փառատոներում։ Կամերային համերգների շրջանակներում ելույթ է ունեցել Մոյկա Էրդմանի, Շարոն Քամի, Լիֆ Օվե Անդսնեսի, Միկլոշ Պերենյիի, Կիրիկ Գերշտայնի, Պիեր-Լորան Էմարի հետ։ Այսօր նա Մյունխենի կամերային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերն է, հաճախ ելույթ է ունենում Բեռլինի ֆիլհարմոնիկի կազմում։ Հախնազարյանը նվագում է 1735 թվականին ստեղծած Անդրեա Կաստանյերիի թավջութակով։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56