Սուդանի «Արագ աջակցության ուժերը» (ԱԱՈւ) հայտարարել է, որ կպահպանի 72-ժամյա հրադադարը, չնայած Սուդանի բանակի հետ շարունակվող ծանր մարտերին:
Հրադադարն ուժի մեջ է մտել այսօր տեղի ժամանակով առավոտյան ժամը 6:00-ին (Երևանի ժամանակով 8:00-ին):
«Հրադադարը համընկնում է օրհնված Իդ ալ-Ֆիտր տոնի հետ, և բացում է մարդասիրական միջանցքները քաղաքացիների տարհանման համար և նրանց հնարավորություն է տալիս ողջունել իրենց ընտանիքներին», – ասվում է ԱԱՈւ-ի հայտարարության մեջ
Միևնույն ժամանակ հեռուստաալիքը հաղորդում է, որ ուրբաթ օրը վաղ առավոտյան Խարթումը ցնցվել է ուժեղ հրետանային գնդակոծությունից։ ԱԱՈւ-ն մեղադրել է Սուդանի զինված ուժերին մայրաքաղաքի վրա «լայնածավալ գրոհ» կազմակերպելու մեջ
Սուդանի բանակը որևէ մեկնաբանություն չի արել այն մասին՝ արդյոք պատրաստ է պահպանել հրադադարի ռեժիմը։ Անցյալ շաբաթ օրը սկսված բախումներից հետո արդեն մի քանի անգամ հրադադար է հայտարարվել, սակայն դրանք բոլորը տապալվել են:
Կողմերին հրադադարը պահպանելու կոչ է արել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որն առանձին հեռախոսազրույցներ է վարել Սուդանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանի և երկրի «Արագ աջակցության ուժերի» (ԱԱՈւ) ղեկավար Մոհամեդ Համդան Դագլոյի հետ:
Բուրհանը և Դագլոն նախկինում Սուդանի իշխող ռազմական կառավարությունում դաշնակիցներ էին:
Կողմերի միջև սկսված ծանր մարտերի ընթացքում առնվազն 350 խաղաղ բնակիչ է զոհվել, կան հազարավոր վիրավորներ:
Իրավիճակը Սուդանում բարդացել է շաբաթ օրը, երբ երկրի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև բախումներ սկսվեցին ծանր զինատեսակների կիրառմամբ։ «Արագ աջակցության ուժերի» հրամանատարության հայտարարություններում ասվում է, որ ներկայիս իրադրությունն ստեղծվել է այն բանից հետո, երբ զինված ուժերը, առանց որևէ նախնական ծանուցման, շրջափակման մեջ վերցրին իրենց բազաներից մեկը Խարթումի հարավային արվարձանում։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է նրանով, որ «Արագ աջակցության ուժերը» վերջին ժամանակներս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ որևէ համաձայնեցման։
22:21
21:15
21:04
20:45
20:20
17:47
17:32
17:13
16:53
16:36
16:19
16:04
15:46
15:34
15:21
15:13
14:56
14:45
14:23
14:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27