«Ժողովուրդ». Սպասում են Փաշինյանի հրահանգին. ով է կանգնած Հովիկ Աղազարյանի նախաձեռնության հետևում 07:40, 22.04.2023 Տարածաշրջան:Հայաստան Թեմա: Քաղաքականություն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վերջին օրերին պարբերաբար «սպառնում է» ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անել: Նա երեկ հայտարարել է, թե արդեն հավաքել է բավարար ստորագրություններ ու Թովմասյանի հարցը ներկայացրել ՔՊ խմբակցության քննարկմանը: Նկատենք, որ Աղազարյանն իր այս մտադրության մասին առաջին անգամ ակնարկել էր դեռեւս ապրիլի 4-ին ՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստից առաջ՝ նիստը դեռ չսկսված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, այս ծրագրի հետեւում իրականում կանգնած է ՔՊ վերնախավը, մասնավորապես՝ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որոնք, օգտագործելով Աղազարյանին, ցանկանում են ԱԺ հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահից ազատվել: Հենց նրանք էլ Աղազարյանին հրահանգել են պաշտոնանկության գործընթաց սկսել, անգամ Աղազարյանին ասում են, թե ԱԺ ամբիոնից կամ լրատվամիջոցների հետ զրույցում ինչ խոսի, ինչ հայտարարություններ անի: Կարելի է ասել՝ այս դեպքում Հովիկ Աղազարյանն ընդամենը «խաղալիք է» ընդդիմադիր պաշտոնյային պաշտոնանկ անելու ծրագիրն իրականացնելու համար: Տեղեկացանք, որ անգամ ՔՊ-ականների համար է անսպասելի եղել Աղազարյանի այս նախաձեռնությունը, քանի որ սովորաբար նա առանձնապես չի էլ հետաքրքրվում ներքաղաքական նման հարցերով, ուր մնաց՝ նման նախաձեռնությամբ հանդես գար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած Անդրանիկ Քոչարյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով աշխատում են ՔՊ-ականների հետ, որպեսզի միանան Աղազարյանի նախաձեռնությանը, բայց երեկվա դրոթյամբ կեսից ավելին հրաժարվել էին ստորագրել: Բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ ստորագրել, թե մերժել Աղազարյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:05
10:28
10:03
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03