ARM | RUS |

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Արմավիրի մարզպետարանի՝ նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը

22.04.23 | 14:19

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիր քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունը:

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ 2022 թ. մարզում առկա ընդհանուր 96.900 հա գյուղնշանակության հողատարածքներից մշակվել է 43.850 հեկտարը, որից 58 տոկոսը՝ վարելահողեր, 26 տոկոսը՝ պտղատու այգիներ, 16 տոկոսը՝ խաղողի այգիներ, հիմնվել են 1632 հա բազմամյա տնկարքներ:

Համայնքային գյուղնշանակության 23.625 հա հողերից վարձակալության է տրվել 5308-ը

Պատասխանատուների ներկայացմամբ՝ 2022 թ. մթերվել է 91 հազար 190 տոննա խաղող, 7651 տոննա պտուղ և 10 հազար 715 տոննա բանջարեղեն, իսկ 2021 թ.՝ համապատասխանաբար՝ 86035 տ, 7935 տ և 5268 տ: Նախորդ տարվա ընթացքում Արմավիրի մարզում հիմնվել է 855 հեկտար ինտենսիվ այգի, ընդհանուր առմամբ մարզում առկա է 2 հազար 169 հա ինտենսիվ այգի: Տեղեկատվություն է ներկայացվել նաև գյուղապահովագրության, ինչպես նաև հողօգտագործման թեմաներով:

Զեկուցվել է նաև քաղաքաշինության ոլորտում իրականացված միջոցառումների մասին, ըստ որի` իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման, քաղաքաշինական փաթեթների, շին. թույլտվության, միկրոռեգիոնալ փաստաթղթի, ապօրինի շինարարության և ճանապարհների պահպանության ուղղությամբ աշխատանքներ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են 112 շինաշխատանքներ, որոնց թվում են գազիֆիկացման, ոռոգման համակարգի, խմելու ջրի, մանկապարտեզների վերանորոգման և կառուցման, ասֆալտապատման, հասարակական շենքերի, այգիների, պուրակների, բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների բարեկարգման, լուսավորության ու ֆոտովոլտային կայանի ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ զեկույցի, 111 դպրոցներից 25-ը գտնվում է ֆիզիկական լավ վիճակում, 55-ը՝ միջին, 31-ը՝ վատ վիճակում: 80 դպրոցում խնայված միջոցներով իրականացվել են վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ, վերաբաշխման արդյունքում 10 դպրոցում իրականացվել է ճաշարանների վերանորոգում, հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, 15 դպրոցի համար ձեռք է բերվել գույք, լուծվել են հրատապ խնդիրներ: Մարզում գործում է 65 մանկապարտեզ, որոնք ունեն 5043 սան և 53 նախակրթարան՝ 1217 սան, 2023թ. սեպտեմբերին նախատեսվում է ևս 9 նախակրթարանի բացում, որը կունենա 208 սան:

Վարչապետին ներկայացվել է նաև մարզի ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ըստ որի 2021-2022թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 561 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 40 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 52 ուսուցչի: 2022-2023թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 813 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 101 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 36 ուսուցչի: Առկա է ուսուցիչների 229 թափուր հաստիք:

Սպորտի ոլորտում իրականացված ծրագրերի մասով ընդգծվել է «ՀՀ վարչապետի գավաթ»-ը, սիրողական խճուղային հեծանվավազքը, սիրողական լողը, դպրոցական թիմային խճուղավազքը, սիրողական սեղանի թենիսը: Մասսայական սպորտի բնագավառում համայնքների միջև կազմակերպվել է «Մարզպետի գավաթ» ֆուտբոլի առաջնությունը:

Առողջապահության ոլորտի հետ կապված ներկայացվել է բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, ըստ որի` Արմավիր բժշկական կենտրոնը և Բաղրամյան առողջության կենտրոնը գտնվում են լավ վիճակում, Էջմիածին ԲԿ-ն վերանորոգվում է, Մեծամոր ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում: Զեկուցվել է, որ հաշվետու տարում 2021թ. համեմատ վճարովի ծառայությունների 22 տոկոս աճ է արձանագրվել: Ձեռքբերումների շարքում առանձնացվել է Հայկական ակնաբուժական նախագիծը, հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար խաղահրապարակի կառուցումը, համակարգչային շերտագրման ծառայության ներդրումը, 17 բժշկական սարքավորումների ձեռքբերումը, ինչի համար կառավարությունը հատկացրել է 205 մլն դրամ: Նշվել է, որ բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել նաև տնտեսված միջոցներով: Համագործակցություն է ծավալվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի հետ:

Վարչապետին զեկուցվել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ 2018-2022թթ. ընթացքում հաստատվել է 229 հայտ, որից նույն ժամանակահատվածում իրականացվել է 209-ը: Նշվել է, որ ընդհանուր գումարը կազմել է 7 մլրդ 999 մլն դրամ, որից կառավարության մասը կազմել է 3 մլրդ 540.5 մլն դրամ, համայնքի մասը՝ 4 մլրդ 410.9 մլն դրամ, մասնավորի մասը՝ 47.5 մլն դրամ: 2018-ից 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում սուբվենցիոն ծրագրերը հասել է 8 մլրդ 537․3 մլն դրամ: Նշված ժամանակահատվածում հաստատված սուբվենցիոն ծրագրերն ընդգրկել են հետևյալ ոլորտները՝ ասֆալտապատում, գազաֆիկացում, հասարակական շենքեր, ջրամատակարարում/ջրահեռացում, ոռոգման համակարգեր, մանկապարտեզների, պուրակների, այգիների վերակառուցում, բարեկարգում, լուսավորության անցկացում և այլն:

2023 թ. համար մարզը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի 36 հայտ՝ 160 ենթածրագրով: Ծավալը կազմում է 13 մլրդ 99 մլն դրամ, որից դեռևս հաստատվել է 22-ը՝ 119 ենթածրագրով. ծավալը կազմում է 9 մլրդ 55 մլն դրամ:

Տեղեկացվել է, որ ներկայումս մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է 6 մանկապարտեզ, հիմնանորոգվում՝ 27-ը, վերանորոգվում՝ 10-ը, 26 մանկապարտեզում իրականացվում են այլ աշխատանքներ: Արմավիրում նախորդ տարի ավարտվել է 3 դպրոցների կառուցման աշխատանքները, ներկայումս ընթացքի մեջ են երկուսի շինաշխատանքները: Առաջիկայում կառուցման ծրագրերում կընդգրկվեն ևս 10 դպրոցների կառուցման աշխատանքները:

2018 թվականից մինչ օրս Արմավիրի մարզում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մարզում իրականացվել են 24 մլրդ դրամի ծրագրեր, Առողջապահության նախարարության կողմից` 151 մլն դրամի, ԿԳՄՍ-ի կողմից` 25 մլրդ դրամի ծրագրեր:

Արմավիր քաղաքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից առաջիկայում նախատեսվում է կառուցել Սմարթ կենտրոն: Այդ նպատակով ներդրվելու է 8,2 մլն դոլար: Մարզում ընթացքի մեջ են մասնավորի կողմից բնակարանաշինության խոշոր ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել 4 հազար 762 բնակարան: Ընդհանուր առմամբ իրականացվելու է 300 մլն դոլարից ավելի ներդրում:

Մարզում համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102 տոկոս: Նախորդ տարվա համար նախատեսված 4,26 մլրդ դրամի փոխարեն համայնքները հավաքագրել են 4,35 մլրդ դրամ: 2021 թվականի համեմատ համայնքների սեփական եկամուտներն, ընդհանուր առմամբ, աճել են 654 մլն դրամով:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը կարևորել է մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման խրախուսումը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է գնահատել կառավարության կողմից գյուղոլորտում իրականացվող վերոնշյալ ծրագրերը և քայլեր ձեռնարկել դրանք լավարկելու և էլ ավելի մատչելի դարձնելու համար:

Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է գույքագրել պետական նշանակության խոշոր հողատարածքները և հետևողական աշխատանքներ տանել ներդրողների ներգրավման ու ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող մթերային արտադրություններին և ընդգծվել արտադրանքի ստանդարտը փոխելու և արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:


«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել...

17:07

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության...

16:47

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական նախաձեռնությունը

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական...

16:34

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները. իրանագետ

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից...

16:18

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

15:23

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել ադրբեջանի օմբուդսմենին (Ձայնագրություն)

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն...

14:52

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական հարաբերությունները

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական...

14:28

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ, քննարկել՝ երկի առողջ ու անվտանգ ապագան (Տեսանյութ)

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ,...

14:12

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ. ՔԿ նախագահ

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման...

13:49

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում....

13:34

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

13:09

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է. Վահե Հովհաննիսյան

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու...

12:27

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

12:04

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

10:04

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (Տեսանյութ)

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան...

09:24

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է...

09:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44