«Ադրբեջանն, ըստ էության, Կոռնիձորի հատվածից փակել է ճանապարհային հատվածն ու իրականացնում է հսկիչ անցագրային կետի աշխատանքներ։ Սա Ադրբեջանի նախագահի այն սպառնալիքն է, որ հնչում է դեռևս մեկ-մեկուկես տարի առաջվանից, այս փուլում իրականացվում է»,-Հանրապետության հրապարակում ավանդական Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ ընդ որում, դա իրականացվում է Հայաստանի հետ սահմանագծից բավականին մոտ տարածության վրա, դրանից մոտ 60-70 մետրի վրա գտնվում է ռուսական համապատասխան հենակետը, կարելի է ասել, ադրբեջանցիները այդ գործողությունը սկսելուց նաև որոշակի շրջափակման մեջ են վերցրել ռուսական հենակետը։
«Տեղում հիմնական գործողություններն իրականացնում է Ադրբեջանի ներքին գոծերը՝ փորձելով ցույց տալ, որ դա իրենց ներքին խնդիրն է, և իրենք դրա տրամաբանության ներքո են իրականացնում։
Գլխավորը հարցը, թե ինչ հետևանքների է դա հանգեցնելու։ Ադրբեջանը փորձում է ստեղծել իրավիճակ, որի պայմաններում առանց ուժի կիրառման Ադրբեջանը փաստացի կհայաթափվի, քանի որ այդ անցակետի առկայությունը նշանակում է, որ Հայաստան-Արցախ և հակառակ ուղղղությամբ ուղևորափոխադրումները, բեռնափոխադրումներն ամբողջությամբ տեղափոխվում են Ադրբեջանի վերահսկողության դաշտ՝ սկսած անձնագրային ռեժիմից վերջացրած բեռի, ուղեբեռի ստուգումներ»,- ասաց Տ. Աբրահամյանը։
Նա նաև հայտնեց, որ ամբողջությամբ սահմանափակ է Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահների միջոցով հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխումն Արցախ։
«Հայաստանի այն իշխանությունը, որը հայտարարում է, որ Արցախի անվտանգությանը երաշխավոր լինելու գործառույթը իրենից դուրս է, այս պայմաններում Հայաստանի իշխանություններից որևէ քայլ սպասելը բավականին լավատեսական քայլ պետք է դիտվի։ Բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանը նոյեմբերի եռակողմ հայտարարության կողմ է, որին կողմ է նաև Ադրբեջանն որ Ռուսաստանը և այդ պարտավորությունները փոխադարձ են։ Բնական է, այստեղ Հայաստանն աշխատանքի բավականին ծավալ ունի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։
Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
12:34
12:16
12:04
11:48
11:35
11:19
11:05
10:46
10:23
10:09
09:53
09:26
09:18
09:02
22:28
20:45
19:42
19:32
17:32
17:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58