107 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա հայոց ցեղասպանությունից: Հայությունը պահանջում է աշխարհից, որպեսզի տարբեր երկրներ և տերություններ ճանաչեն 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, սակայն արդյո՞ք մենք ինքներս ճանաչել ենք ցեղասպանության խորքային պատճառահետևանքային կապը:
Ստիպված եմ փաստել, որ ըստ էության, մենք` հայերս, լիարժեք չենք ճանաչել և դասեր չենք քաղել այդ մեծ ողբերգությունից: Չենք ճանաչել, քանզի չենք հասկացել, որ Մեծ Եղեռնի պատճառը դա հայկական պետականության բացակայությունն էր: Ինքնիշխան պետական համակարգի բացակայությունն էր:
Չենք ճանաչել, քանզի արդեն 107 տարի է մենք մեր անվտանգությունը վստահում ենք Ռուսաստանին, որը չապահովեց իրեն վստահված անվտանգության մանդատը` խոստանալով մեզ աջակցություն, սակայն թողնելով մեզ թուրքական արնախում դահիճների դեմ միայնակ: Չենք ճանաչել, քանզի տեր չկանգնելով մեր իրավական սահմաններին, խաբված և մոլորված կրկնում ենք «29,8 հազ քառ. կմ սուվերեն տարածքների» մանթրան` չհասկանալով, որ «Խորհրդային Հայաստան» նախագիծը նոր Հայոց ցեղասպանության ճանապարհն է
Չենք ճանաչել, քանզի գաղափարապես ղեկավարվում ենք ոչ թե ինքնիշխան և միացյալ Հայաստանի Հանրապետության հիմքային դրույթներով, այլ` պոպուլիստական կարգախոսներով և առօրեական կեղծ խոստումներով, մեր երկրի օրակարգը որոշող քաղաքականությունը վերածելով կենցաղային և փողոցային այլասերության
Չենք ճանաչել, քանզի 30 տարի հանդուրժում ենք ցեղասպան և հակապետական համակարգի խամաճիկներին, հատկապես ներկայիս ռուս-թուրքական գործակալ թշնամի Փաշինյանին, որը երկիրը հասցրեց փլուզման և նոր ցեղասպանության շեմին:
Մենք ինքներս չենք ճանաչել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը, քանզի հասցրել ենք մեր երկիրն այն վիճակին, որ Հայաստանի Հանրապետության մարզ Արցախի հայությունը լիակատար շրջափակման մեջ է և նոր ցեղասպանության վտանգի առջև:
Փաշինյան-Պուտին-Էրդողան-Ալիև քառյակը ավարտում է 1915 թվականի ցեղասպանության գլխավոր կազամակերպիչներ Թալեաթ փաշա-Ջեմալ փաշա-Էնվեր փաշա-Բեհաեդդին Շաքիր քառյակի գործը: Սասունին, Վանին հաջորդում են Շուշին, Քարվաճառը և Հադրութը, որից հետո հերթը կհասնի Ստեփանակերտին, Կապանին և Երևանին:
Թե՞ հայ ժողովրդի գիտակից հատվածը կհամախմբվի և ռուսական չարիքի կայսրության անկման հետ զուգահեռ` նոր Սարդարապատում հաղթանակ կտանի և դեպի անդունդ գնացող իր պատմության անիվը հետ կշրջի։ Քայլը ժողովրդինն է:
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56