Արցախի Շուշիի շրջանի 4 հայաբնակ գյուղերը՝ Մեծ Շեն, Հին Շեն, Լիսագոր և Եղծահող, մնացել են երկկողմանի շրջափակման մեջ։ Ապրիլի 23-ին Բաքուն անցակետ է տեղակայել Բերձորի միջանցքի մուտքին եւ զորք մտցրել Հակարիի կամրջի եւ այլ հատվածներում, փակելով միջանցքը։ Ավելի վաղ՝ մարտի 25-ին Բաքվի զինված ուժերը հատել էին Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և գրավել Լիսագորի շրջանը եւ վերահսկողություն հաստատել շրջանցիկ ճանապարհին։ Այսինքն՝ վերոնշյալ գյուղերից դեպի Ստեփանակերտ ճանապարհը նույնպես փակ է։
Արցախի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկվանից հայտնվել են երկկողմանի շրջափակման մեջ։ «Սա երկկողմանի բլոկադա է, եթե իրավիճակը երկար ձգվի, վատ է լինելու ժողովրդի համար։ Այս պահի դրությամբ սուտ կլինի, եթե ասենք, որ պարենի խնդիր կա, բայց եթե այս իրավիճակը երկար ձգվի, իհարկե, լինելու է դեղորայքի և պարենային ապրանքների խնդիր։ Մեր ճանապարհը բաց էր, Գորիսից գնում-գալիս էինք, երեկվանից շարժ չկա ընդհանրապես։ Փաշային հարցնենք՝ սրտո՞վդ է, որ այսպես եղավ։ Մեր ձեռքին էլ բան չկա, մեզ զինաթափեցին հասցրեցին այս աստիճանի։ Չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել, բայց մեղավորները շատ են»,- ասաց Սամվել Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 1988 թվականներից մինչև 1990-ականները Շուշիի շրջանի 4 գյուղերն այս կյանքով ապրել են։ Բայց այն ժամանակ ուղղաթիռով սնունդ էր հասցվում գյուղեր, նաև Կոռնիձորով մարդիկ օգնություն էին հասցնում։ «Եվ մենք կռվեցինք, պայքարեցինք, մնացինք մեր հողում, հայրենիքի սահմանները հասցրեցինք այնտեղ, որտեղ պետք էր։ Իսկ այսօրվա սերնդի գաղափարն այս է, որ թշնամուն բերեցին հասցրեցին Տեղ գյուղ։ Մենք այսօր լավ բաներ չենք ակնկալում»,- ասաց նա։
Հին Շեն համայնքի ղեկավարի խոսքով․ «Եթե քաղաքական աղբը շեղում է հասարակությանը, դա նշանակում է ուրիշ տեղից վտանգ է գալիս։ Ժողովրդին մոլորեցնում են, իրենք իրենց արածն անում են։ Ժողովրդին հանել են իրար դեմ, պառակտում են, նախկիններին են վկայակոչում։ Նախկինները լափել են ու սատկել, դա անցել է արդեն, հիմա տեսեք, թե ինչ է կատարվում, թուրքը եկել է Տեղ գյուղի սահմանը։ Այս իրավիճակի համար առաջինը մենք ենք մեղավոր, որ ձեռքներս կարճ էր, իսկ իրենք առիթից օգտվեցին»։
Ըստ նրա՝ պետք է պատրաստվել պայքարի, այլ տարբերակ չկա։ «Հայ կինը ծննդաբերելիս իր արու զավակի հետ պետք է զենք դնի, իրականությունը սա է։ Թե ռուսը, թե եվրոպացին, թե ամերիկացին իրենց ժողովրդի բարեկեցության մասին են մտածում, հարկ եղած դեպքում Ադրբեջանի կողքին են կանգնում։ Մենք հույսը մեզ վրա պետք է դնենք, ոչ թե ուրիշների վրա»,- հավելեց Սամվել Սարգսյանը։
12:34
12:16
12:04
11:48
11:35
11:19
11:05
10:46
10:23
10:09
09:53
09:26
09:18
09:02
22:28
20:45
19:42
19:32
17:32
17:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58