«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդ, և հաստատվել է խորհրդի կանոնադրությունը: Նոր կառույցը, ըստ կանոնադրության՝ ձեւավորվել է պետական իշխանության և հանրային շրջանակների միջև ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով։ Հիշեցնենք, որ խորհրդի ձեւավորման պահանջով անցած ամիսներին հանդես էր գալիս ՀԿ սեկտորի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, որին Արցախում համարում են սորոսական թեւի ներկայացուցիչ: Վերջինս ընդգրկված է խորհրդի կազմում, եթե չասենք, որ նա է ղեկավարում այդ խորհուրդը։
Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով է Ա. Հարությունյանն ընդառաջել:
Արցախում Տիգրան Պետրոսյանին համարում են Նիկոլ Փաշինյանի խոսափողը եւ չհրապարակված ծրագրերի իրականացնողը։ Տիգրան Պետրոսյանը նախօրեին պետք է մասնակցեր է նաեւ ԱՀ նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստին: Սակայն նրան հրավիրելու փաստն այնպես է հունից հանել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին, որ նա բացատրություններ է պահանջել նախագահից, թե ինչ կարգավիճակով եւ իրավունքով է Պետրոսյանը մասնակցելու այդ նիստին և ինքն է հրաժարվել մասնակցել: Մոսիյանի կռիվը ոչ այնքան անձի դեմ է եղել, որքան այն բանի, որ ՀՀ իշխանությունների «աչքն ու ականջը» Արցախում մասնակից չդառնա նեղ կազմով քննարկումներին եւ ինֆորմացիան չհասցնի Երեւան։
Երեկ մեր բազում փորձերը՝ կապվել Արթուր Մոսիյանի և Տիգրան Պետրոսյանի հետ, անհաջողության մատնվեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56