Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ընտրում էին ՄԻՊ թեկնածուին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմության թեկնածու էդգար Ղազարյանի հասցեին: Գործը հասավ իրավապահներին: ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրություն ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հայտնելով, որ Արթուր Հովաննիսյանը ցուցաբերել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, խուլիգանական պահվածք, այլեւ սպառնալիքներ է հնչեցրել: ՀՀ քննչական կոմիտեն պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելի է, քանի որ հիմքերը բացակայում են:
Նույն իրավապահ համակարգը, որը Հովհաննիսյանի սպառնալիքների ու գործողությունների մեջ հանցակազմ չի տեսնում, շարքային քաղաքացիների նմանօրինակ հայտարարությունների առիթով քրգործ է հարուցում եւ նրանց հասցնում դատարանի դռները: Խոսենք փաստերով. քաղաքացի Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հանդես է եկել բռնություն գործադրելու հրապարակային կոչով, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը: Այսպես, 01.04.2023թ. AntFake.am կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոյեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05» վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում, որով Նարեկ Սամսոնյանը պատգամավորներին հորդորում է հետեւել պատգամավոր Մհեր Սահակյանի օրինակին՝ մասնավորապես նշելով, որ «կատաղած շանը կանխելու համար կան ոչ ֆիզիկապես սպանելու օրինակներ»:
Մեկ այլ դեպք. քաղաքացի Արտակ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «www.facebook.com» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային եղանակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պայմանավորված քաղաքական հայացքներով, 2022 թվականի ապրիլի 03-ին՝ ժամը 22.09-ին, բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել. «Նիկոլի վզակոթին տալով՝ պետք ա շպրտենք էտ աթոռից, հետո սատկացնենք։ Միացե՛ք Սիմոնյանին»: Այս առիթով քրգործը դատարան է հասել: Քաղաքացիներից Սապետ Սաքանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 18-ին Վանաձորից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այնուհետեւ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ հավաքվե՛ք» կայքէջի խմբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կիսված մեկնաբանության տակ Փաշինյանի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող գրառում է արել:
Այդ արարքի համար քաղաքացին ազատազրկման է դատապարտվել, ապա տուգանվել է 100.000 դրամի չափով: Կանայք էլ չեն խուսափել պատախանատվությունից. Արմինե Գառնիկի Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ին, իր անձնական օգտագործման բջջային հեռախոսում ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով տարածել է ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ Naira Zohrabyan ֆեյսբուքյան օգտատիրոջ «Ու ո՞նց են սրանք ապրում» վերնագրով տեսանյութը՝ դրան կցելով «Քիչ է…սատկացնել քպ-ական թուրք ծնունդներին հատ-հատ ու խմբակային» գրառումը:
Այս գրառումից հետո կնոջը պատժել են իրավապահները բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար: Ահա Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը. երբ ՔՊ խմբակցության քարտուղարն է սպառնում լեզու եւ ականջ կտրել, անատիժ պետք է մնա, իսկ երբ շարքային քաղաքացին է նման հայտարարություն անում Փաշինյանի հասցեին, պատժվում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02