Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Քաբալի շրջանում ահաբեկչության դեմ պայքարի վարչության ոստիկանական տեղամասում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, առնվազն 50 մարդ վիրավորվել է, մերձակա մի քանի շենք փլուզվել է: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Express Tribune պարբերականին:
Զոհերի թվում են ոստիկանության 11 աշխատակիցներ, 5 ձերբակալվածներ և 2 քաղաքացիական անձինք։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 12 զոհի և 57 տուժածի մասին։
Խայբեր Փախտունխվայի նահանգի գլխավոր տեսուչ Ախթար Հայաթը լրատվամիջոցներին հայտնել է, որ դեպքի վայրի զննությունը չի պարզել զինված հարձակման փաստեր: Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի ներսում գտնվող պայթուցիկների և ոչ թե ահաբեկչության պատճառով
Շրջանի ոստիկան Սվաթ Շավիուլլահը նույնպես հայտարարել է, որ պայթյունի պատճառն ահաբեկչական հարձակումը չէ, այլ ոստիկանական տեղամասում գտնվող պայթուցիկ սարքերը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ապրիլի 24-ին ոստիկանական տեղամասի վրա են հարձակվել զինված ծայրահեղականները: Հաղորդվում էր, թե իրավապահ մարմինների աշխատակիցների հետ փոխհրաձգության ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել, որից մի քանի վայրկյան անց պայթել է ոստիկանության շենքում պահեստավորված ռազմամթերքը։
Միջադեպից հետո Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել էր Քաբալում տեղի ունեցածը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44