Գործունեության որոշ տեսակներ Հայաստանում կազատվեն ծանուցման պահանջից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, ծանուցման ենթակա մի շարք ոլորտներին աջակցելու, իրենց զարգացմանը նպաստելու, գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն ավելի գրավիչ դարձնելու հանգամանքով: Բացի այդ՝ ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են նաև տարեկան տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը:
Ներկայումս նախարարությունը 19 գործունեության տեսակի համար ծանուցման գործընթաց է անցկացնում: Նախագծով առաջարկվում է 6 տեսակից հրաժարվել, ևս 6-ը փոփոխել և ավելացնել 1 տեսակ: 6 տեսակները, որոնցից առաջարկվում է հրաժարվել, հետևյալն են՝ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրությունը, անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրությունը, վաճառքը, լիկյորների և մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրությունը, գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների, մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը և գարեջրի արտադրությունը:
Իսպիրյանը նշեց՝ ծանուցումը չի բերում որակի բարձրացմանը: Նախկինում եղել է «Լիցենզավորման մասին» օրենք, որը ենթադրել է պարզ ու բարդ լիցենզիաներ, փոփոխությունների արդյունքում ներկայում բարդ լիցենզիաները կոչվում են պարզապես լիցենզիաներ, իսկ պարզ լիցենզիաները՝ ծանուցումներ: Ծանուցման գործընթացի մեջ վերահսկողական գործընթացը բացակայում է:
«Որակի վերահսկողությունն այսպես թե այնպես, իրականացվում է այլ մեխանիզմների շնորհիվ: Այսինքն՝ ծանուցումը պարզապես լրացուցիչ բեռ ու բյուրոկրատական քաշքշուկ է տնտեսվարողների համար»,-ասաց փոխնախարարը:
Ավելացվող տեսակը՝ վիսկի, ռոմ, ջին տեսակի թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությունն է:
«Այսպիսով մենք խթանում ենք: Այսինքն՝ սահմանում ենք մեկ միասնական տուրք, այսինքն՝ բոլոր նշված թունդ ալկոհոլային խմիչքներն արտադրելու համար տնտեսվարողը վճարում է մեկ անգամ տուրք և կարող է զբաղվել արտադրությամբ»,-ասաց Իսպիրյանը:
10:28
10:03
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03