Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականի առաջին եռամսյակում 52 դեպքով հատուցումներ է տրամադրել 33 զոհված (այդ թվում` Ազատ գյուղում հրդեհից զոհված 15 զինծառայողների), 6 անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին, 1 առաջին և 12 երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող շահառուներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը: Նրա խոսքով` հիմնադրամը 2017–22 թվականներին 5090 դեպքով ընդհանուր տրամադրել է 71 միլիարդ դրամի հատուցում։ Միայն 2022 թվականին հիմնադրամը 411 դեպքով տրամադրել է 16.8 միլիարդ դրամի հատուցում։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը նշեց, որ հիմնադրամը 2022 թվականին 24 տոկոս եկամտի աճ է ունեցել շնորհիվ պարտադիր վճարների, իսկ նվիրատվություններն ընդհակառակը` նվազել են 53 տոկոսով։ Սարգսյանն ընդգծեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 3 տարի ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, բայց բժշկասոցիալական փորձաքննության հետևանքով երկրորդից երրորդ կարգ տեղափոխված զինծառայողներին։ Սարգսյանը հավելեց նաև որ հիմնադրամը վերակազմավորման փուլում է գտնվում, պատրաստվում է առանձնանալ Կենտրոնական բանկից և դառնալ անկախ ձեռնարկություն։ Նշենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատկացումներ տրամադրելու նպատակով: Այսօր նաեւ հայտարարվեց, որ հիմնադրամը փոխում է անունը, այսուհետեւ այն կկոչվի «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ:
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33