««Հայաստան» խմբակցությունը 47 առաջարկ էր ներկայացրել, որից միայն մեկն է ընդունվել»,- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը: Հանձնաժողովը քննարկում էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը: Հակոբ Սիմիդյանը հայտնեց, որ ընդունել են «Հայաստան» խմբակցության առաջարկներից մեկը, որով ՇՄԱԳ փուլում նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակ դիտարկվում է նաև նախատեսվող գործունեությունից հրաժարման 0-ական տարբերակը, երբ շրջակա միջավայրի վրա այդ գործունեությունն ազդեցություն չի ունենում: Նախարարը հայտնեց, որ նաև ընդունվել են խմբակցության առաջարկած մի քանի տեխնիկական շտկման առաջարկները: Արման Ղազարյանը կրկնեց իր հարցը, թե ինչո՞ւ է միայն մեկ առաջարկ ընդունվել: «Դուք ասում եք՝ 47 առաջարկից մեկն եք ընդունել, 46-ը՝ ոչ: Եկեք այդ 46-ը մի քիչ էլ իջեցնենք»,-արձագանքեց Սիմիդյանը և վստահեցրեց, որ բոլոր առաջարկենրն էլ քննության առարկա են դարձել: Օրենքի նախագծում սահմանվում է, որ ՇՄԱԳ-ով զբաղվելու են ոչ թե ոլորտի մասնագետներն, այլ լիցենզավորված փորձագետները, իսկ լիցանեզավորումն իրականացնելու է Շրջակա միջավայրի նախարարությունը: Մեկ այլ փոփոխությամբ էլ նախատեսված տնտեսական գործունեության վերաբերյալ համայնքի տված կարծիքը վավերացնելու է համայնքի ավագանին:
Աղբյուր` Panorama.am
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56