Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ապրիլի 27 կմեկնարկի սպորտային մարմնամարզության առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, մրցաշարին հայտավորված են 39 երկրների ավելի քան 130 մարզիկ-մարզուհիներ: Խաղարկությունը բավականին ներկայացուցչական կազմ է հավաքել: Մասնակիցների թվում են աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի և գավաթի խաղարկությունների մեդալակիրներ: Այնպես որ, պայքարը չափազանց թեժ է լինելու: Բացառություն չի լինի որակավորման փուլը, քանզի յուրաքանչյուր մրցաձևում միայն ութ արժանիները կմտնեն եզրափակիչ փուլ՝ լավագույն ութնյակ: Այստեղ արդեն մասնակիցները մրցավեճի կբռնվեն ազնիվ մետաղներից ձուլված մրցանակների համար: Հայաստանից մրցավայր է մեկնել հետևյալ քառյակը. Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան: Մարզիչներն են Աշոտ Գասպարյանը և Հայկ Նազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը այս դեպքում նույնպես ընդգրկված է մրցավարական հանձնախմբում: Գավաթի խաղարկությունը վարկանիշային է և աչքի ընկածները կարժանանան աշխարհի առաջնության մասնակցի ուղեգրի: Հավելենք, որ Բելգիայում սեպտեմբերին է նախատեսված աշխարհի առաջնությունը, որտեղ մասնակիցները կպայքարեն «Փարիզ-2024»-ի ուղեգրերի արժանանալու համար:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44