ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանն ու հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցին:
Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցմանը եւ այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Պարոն Շուտցը նշել է, որ իր գործընկերների եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ արդեն իսկ եղել է Ակադեմիական քաղաքի տարածքներում, կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ: Միաժամանակ, նա անդրադարձել է իր ճարտարապետական նախագծերին՝ աշխարհի տարբեր երկրների քաղաքներում:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ կառավարության եւ անձամբ իր համար ունի շատ կարեւոր ու ռազմավարական նշանակություն, ուստի գործադիրը հետեւողականորեն շարժվում է նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու ճանապարհով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, երեք կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին եւ այլ հարցերի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ԿԳՄՍ-ի հետ՝ ըստ համապատասխան ժամանակացույցի:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56