Սա ևս մեկ հարված է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին և Ադրբեջանն առաջ է քաշում Արցախը էթնիկ զտման ենթարկելու որդեգրած իր քաղաքականությունը»,-Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու դեպքը:
Նախարարն ասաց, որ ադրբեջանական անցակետի տեղադրութմով անվտանգային միջավայրի ընկալումն է փոխվում:
Արցախի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ադրբեջանը այդ քաղաքականույունը որդեգրել է վաղուց, տարբեր անհիմն մեղադանքեր առաջ քաշելով, թե իբր Հայաստանից սպառազինություն և զինծառայողներ են տեղափոխվում Արցախ, այդ պատճառով էլ ուզում է տեղադրել անցակետը:
«2020թ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ Լաչինի միջանցքի անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները և այն եռակողմ հայտարարության կարևորագույն էլեմենտն է»,-ասաց Ղազարյանը, և արձանագրելով, որ արցախյան կողմն ակնկալում է ռուսական կողմից գործուն քայլերն այդ կետի ապահովման հարցում, հավելեց. «Պատերազմից հետո մեր հայրենակիցները վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմն այնտեղ տեղակայված է, բայց հիմա հայտնվել է պատանդի կարգավիճակում: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների կարմիր գծերը հատելով առաջ է գալիս, ռուսական կողմից էլ տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե իրենց ուշադրույթունն այլ տեղ է:
Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք կա մի վերջնագիծ, սահմանագիծ, համբերության բաժակ արդյոք ունի ռուսական կողմն այս առումով»:
Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց, որ այդ մասին ասվում էր նաև Արցախի անվտանգության խորհրդի հայտարարության մոջ, որտեղ նշվում էր, որ ռուսական կողմից գործուն քայլերի բացակայուրյունը թույլ կտա Արցախի իշխանություններին և ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները:
Նախարարը չբացառեց, որ դրանով է բացատրվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ Վոլկովի փոխարինումը Ալեքսանդր Լենցովով:
10:28
10:03
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03