Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր:
Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և համագործակցության լայն շրջանակում մատնանշելու համատեղ անելիքները:
«Շատ ուրախ եմ, որ այսօր մեր համագործակցությունն ամրապնդում ենք երկու նոր նախաձեռնությամբ: Կարևորում եմ, որ այս նախաձեռնությունները խթանելու են դպրոցներում ֆրանսերեն խորացված ուսուցումը ու ֆրանկոֆոն լրացուցիչ ծրագրի ներդրումն ու իրականացումը: Ներկայում մենք հանրակրթության ոլորտում իրականացնում ենք մի շարք բարեփոխումներ, և օտար լեզուների իմացության բարելավումը մեր բարեփոխումների առանցքային ուղղություններից է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը կրթական ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Լիահույս եմ՝ այս նոր ծրագրերը կամրապնդեն դպրոցներում ֆրանսերենի իմացությունը, որը ոչ միայն լեզվի իմացություն է, այլև քաղաքակրթական արժեհամակարգ, որը նպաստելու է երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարար
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց: Համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն կընձեռվի ֆրանսերեն լեզվի օգնականներ տրամադրելու ՀՀ այն ուսումնական հաստատություններին, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն. «Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Ֆրանսերեն» առարկայի հայ դասավանդողներին, ինչպես նաև սովորողներին մշտական շփում ունենալու ֆրանսերենը՝ որպես մայրենի լեզու կրողների հետ և այդպիսով բարելավելու ֆրանսերենի իմացության մակարդակը»:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացման և ներկայացված ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև համագործակցության շարունակման նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել նաև ՀՀ դպրոցներում ֆրանսերենի ուսուցման զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
10:02 05.08.25
13:38 04.08.25
12:38 04.08.25
13:19 03.08.25
15:44 04.08.25
12:46 04.08.25
10:28 04.08.25
10:07 04.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03