Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ ՀՀ կառավարության շենքի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մասնակցել է Կառավարության շենքի մուտքի դուռը վնասելուն և շենք մուտք գործելուն ուղղված այլ անձանց գործողություններին: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից: Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն ոտքով հարվածել է Կառավարության շենքի մուտքի դռանը, աջ ձեռքի արմունկով երկու և ավելի անգամ հարվածել է նաև դռան ապակուն, ապա իր և մյուսների կողմից վնասված ՀՀ կառավարության շենքի մուտքի դռան պատուհանով մուտք է գործել շենք, զանգվածային անկարգությունների արդյունքում ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է պետական և մասնավոր գույք: Այնուհետև, Ա.Բ.-ն գնացել է Կ.Դեմիրճյան փողոց և, միանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, փորձել է բռնություն գործադրել ԱԺ նախագահ Ա.Մ.-ի նկատմամբ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը: Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից գույք վնասելը) և 34-225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու փորձը) նախատեսված հանցանքներ կատարելու համար: Ա.Բ.-ի նկատմամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 2023 թվականի ապրիլի 26-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01