«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքից ընտրված ՔՊ-ական Դավիթ Դանիելյանին օրերս Շուռնուխում «փառահեղ» ընդունելության են արժանացրել։ Սահմանամերձ այս գյուղի կեսը մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ։ Կառավարությունը մոտ 3 տարի առաջ խոստացել էր տնազուրկ շուռնուխցիներին ապահովել նոր տներով, սակայն չի արել, եւ ճանապարհը կառուցելու խոստումն էլ է մնացել անկատար՝ գյուղը Գորիսին կապող միակ ճանապարհը գրեթե անանցանելի է։
Շուռնուխցիներն իշխանական պատգամավորին ամոթանք են տվել գյուղի խնդիրները չլուծելու համար, այնքան են նեղել, որ նա գրեթե ինքնախոստովանական «ցուցմունք» է տվել՝ իր էջում թվարկել է շուռնուխցիների չլուծված խնդիրները՝ տարհանված ընտանիքների տների անավարտ աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարման, արոտավայրերի բացակայության, ջրամատակարարման խնդիրներ, ապա մեղքը բարդել համայնքային իշխանության վրա․ «Բարձրաձայնված հարցերի զգալի մասը գտնվում է համայնքի լուծման տիրույթում, իսկ բազմաթիվ բնակիչներ գոհունակությամբ նաեւ արտահայտվում էին այն զգալի ու կարեւոր աշխատանքի մասին, որն արվել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում վերջին մի քանի տարիների ընթացքում»
Մինչդեռ, դիցուք, նոր տների կառուցումը համայնքի հարցը չէ, այլ՝ կառավարության: Կամ` արոտավայրերի բացակայության պատճառն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ բանավոր պայմանավորվածությամբ զորքերը հետ քաշեցին Կովսականից եւ Սանասարից՝ Սյունիքը դարձնելով սահմանամերձ։ Հիշեցնենք, որ Շուռնուխում սահմանային ճշգրտումներից հետո հակառակորդին էր անցել 13 տուն, իսկ նոր տների կառուցման խոստումը չի իրականացվել, մինչդեռ անցած տարի Գորիսի համայնքապես Առուշ Առուշանյանը եւ բարերարները 7 բնակարան վերանորոգեցին համայնքային նշանակություն ունեցող շենքում եւ հանձնեցին տնազուրկ շուռնուխցիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02