Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոննայի հետ համատեղ ասուլիսում ընդգծել է միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրական սպառնալիքի լույսի ներքո։
Նախարարն արձանագրել է, որ Քաթրին Կոլոննայի այցը տեղի է ունենում բարդ ժամանակահատվածում, տարածաշրջանը կանգնած է սպառնալիքների ու մարտահրավերների առաջ։ Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքների վերացման եւ կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաեւ անձամբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Միրզոյանը նշել է, որ չնայած ՄՔԴ-ի որոշմանը, Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է, եւ ապրիլի 23-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, անցակետ է տեղադրել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում։
Նախարարի խոսքով՝ սա հերթական կոպիտ, բայց իր հետեւանքներով չափազանց վտանգավոր խախտում է։ Միրզոյանը հիշեցրել է ադրբեջանական իշխանությունների բացահայտ կոչերն ուղղված Ղարաբաղի հայերին` լքելու Լեռնային Ղարաբաղը եւ ընդգծել է, որ անհնար է չտեսնել էթնիկ զտումների իրական սպառնալիքը։ Նրա խոսքով, միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլերի հրատապ անհրաժեշտություն կա, առաջին հերթին՝ իրավիճակը գնահատելու համար առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ եւ ապահովել մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների անարգել մուտքը ԼՂ։
Նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հրաժարվում է ազատ արձակել գերիներին ու պատանդներին։ Միրզոյանի խոսքով, չնայած խաղաղ կարգավորմանը հայկական կողմի պատրաստակամությանը, Բաքուն շարունակում է ագրեսիվ գործողությունները եւ օկուպացումը, ինչը նույնպես հակասում է Պրահայի եւ Սոչիի հայտարարություններին, որոնց հիմքում ընկած է Ալմա Աթայի հռչակագիրը։ Նախարարը կրկին ընդգծել է խաղաղ լուծման հանձնառությունը, ինչից ելնելով Հայաստանը շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ, սակայն ուղիների որոնումը պետք է տեղի ունենա առանց ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի եւ միջազգայնորեն հաստատված ձեւաչափով։ Մենք անկեղծորեն ակնկալում ենք Ֆրանսիայի մասնակցությունը այս խնդիրների լուծման հարցում»,-եզրափակել է արտգործնախարարը:
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
14:52
14:35
14:16
13:53
13:36
13:09
12:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27