ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի մեկնարկի միջոցառմանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մշտապես աջակցություն ցուցաբերելու կարևորությունը: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ-ը։
«Լևոն Բալյանն ընդգծելով համագործակցության արդյունքները՝ հատկապես կարևորել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը նվիրված նախորդ ծրագրի արդյունավետությունը, նշելով, որ մեկնարկող ծրագիրն ընդգրկելու է առավել լայն ոլորտներ:
Կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերը Հայաստանի իրավական համակարգում՝ նախարարի տեղակալն արձանագրել է, որ չնայած արդեն իսկ ձեռնարկված քայլերին՝ դեռևս առկա են որոշ խնդիրներ դրանց արդյունավետ կատարումն ապահովելու առումով:
Լևոն Բալյանը նշել է, որ մեկնարկող փուլում ակնկալվում է շարունակել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ նախարարության մասով շեշտը դնելով կատարողական վարույթների վերաբերյալ օրենսդրության բարելավման, կատարողական վարույթների իրականացման ժամկետների կրճատման, հարկադիր կատարողների կարողությունների զարգացման և այլ հարցերի վրա:
Ամփոփելով խոսքը, նախարարի տեղակալը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ համագործակցելու ինչպես Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների, այնպես էլ ծրագրի շահառուների հետ՝ ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:


17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02