ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 45-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թվականի մարտի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Օղակաձև» այգու «Սքեյթ բորդի» դաշտի մոտի զրուցարանում Վայոց Ձորի 39-ամյա բնակիչը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Երևան քաղաքի 45-ամյա բնակչի հետ: Վիճաբանության ընթացքում 39-ամյա տղամարդը բռունցքով դիտավորությամբ հարվածել է 45-ամյա տղամարդու պարանոցի ձախ հատվածին, որից հետո Երևանի բնակիչը, հնարք կիրառելով, 39-ամյա տղամարդուն գցել է գետնին: Այնուհետ վերջինս վեր է կացել, բաճկոնի ծոցագրպանից հանելով դանակը, 45-ամյա տղամարդուն գցել գետնին: Ապա նստել է նրա որովայնին և, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածել է 45-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ կեսի հատվածում՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող՝ ծանր մարմնական վնաս։ Դրանից հետո նա դիմել է փախուստի:
Ավելի ուշ, քննչական գործությունների արդյունքում ձեռք բերված տվյալների իրացմամբ և հետաքննության մարմնի հետ համագործակցությամբ Վայոց Ձորի 39-ամյա բնակիչը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո, ուղարկվել են դատարան»,- նշում են Քննչական կոմիտեից:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:03
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03