Ապրիլի 13-ին գողության դեպք է տեղի ունեցել Երեւանում: Այդ օրը ժամը 20:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ Մհեր Վարդանյանը նկատել է, որ Երվանդ Քոչար փողոցում գործող «SAS» սուպերմարկետի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche մակնիշի ավտոմեքենայի դուռը բացել են եւ այնտեղից կատարել գողություն: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Գողության մասին Մ. Վարդանյանը ոստիկանություն է դիմել 1 օր անց եւ հայտնել, որ ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է իրեն պատկանող «Չեզեթ 75Բ նյու էդիշն» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտներով, 2 հատ անձնագիր, զենքի թույլտվության կտրոններ, բանկային քարտեր, զինգրքույկ եւ գումար: Գումարն էլ եղել է մոտ 6500 ԱՄՆ դոլար: Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Վարդանյանը նախկինում աշխատել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56