Ռուսաստանն ու Թուրքիան կավելացնեն ուղեւորատար օդային փոխադրումների ծավալը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով ռուսական ավիացիոն իշխանությունները հաստատել են թուրքական ավիաընկերությունների հայտերը՝ դեպի Ռուսաստան լրացուցիչ չվերթներ իրականացնելու համար՝ շաբաթական 49 չվերթ հաճախականությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այն մասին, որ Ռուսաստանն ու Թուրքիան կավելացնեն երկկողմ ավիափոխադրումները, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Աքքույու» ատոմակայան միջուկային վառելիքի ներկրման արարողության ժամանակ:
Այսպիսով, այժմ ռուսական ավիաընկերությունները նախատեսում են շաբաթական ավելի քան 720 չվերթ իրականացնել 62 երթուղով:
Թուրքական ավիաընկերությունները շաբաթական 7 չվերթ կիրականացնեն Անթալիա-Սարատով երթուղով, 21 չվերթ՝ Ստամբուլ-Մոսկվա եւ Անթալիա-Մոսկվա երթուղիներով, եւս 14 չվերթ նախատեսված է Ստամբուլ-Սանկտ Պետերբուրգ, Անթալիա-Սանկտ Պետերբուրգ, Անթալիա-Կազան, Անթալիա-Եկատերինբուրգ ուղղություններով:
Միջին հաշվով դեպի Թուրքիա ռուսական ավիափոխադրողների թռիչքների թիվն այս ամռանը կավելանա մեկուկես անգամ՝ նախորդ տարվա համեմատ։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02