Քաբուլում կանայք ցույց են արել Թալիբանի ճանաչման դեմ 20:20, 29.04.2023 Տարածաշրջան:Աշխարհում Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն Քաբուլում շաբաթ աֆղանական կանանց բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք չնայած այլախոհության ճնշումներին, հաջորդ շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովից առաջ կոչ են արել օտարերկրյա պետություններին պաշտոնապես չճանաչել Թալիբանի կառավարությունը, հաղորդում է AFP-ն։ Այն բանից հետո, երբ 2021 թ․ թալիբներն իշխանության վերադարձան, կանանց իրավունքների սահմանափակման դեմ բողոքողները ծեծի են ենթարկվում և ձերբակալվումլ, իսկ անվտանգության ուժերը օդ էին կրակել որոշ ցույցեր ցրելու համար։ Սակայն կանանց փոքրաթիվ խմբեր շարունակում են ցույցեր կազմակերպել։ Շաբաթ, Դոհայում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին, որտեղ , ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչների, քննարկվելու է երկրի համար «առաջընթացի երկար ճանապարհ», մոտ 25 հոգի քայլերթով անցան մայրաքաղաքի բնակելի շրջանով։ «Թալիբանի ճանաչումը կանանց իրավունքների խախտում է»,- վանկարկում էին քայլերթին մասնակցող կանայք։ Ցույցի մասնակիցները նաև վանկարկում էին «Աֆղանստանի ժողովուրդը Թալիբանի գերին է» և «Մենք պայքարելու ենք, մենք կմեռնենք, մենք կպաշտպանենք մեր իրավունքները»։ Դեռ ոչ մի պետություն կառավարությունն օրինական չի ճանաչել այն բանից հետո, երբ 2021 թ․ Աֆղանստանից ամերիկյան զորքերը հանելուց հետո թալիբները վերադարձան իշխանության։ Անցած շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամմեդը հայտարարել էր, որ երկուշաբթի կայանալիք Դոհայի հանդիպմանը դեսպանորդները կարող են քննարկել ճանաչման ուղու «փոքրիկ քայլեր», թեև որոշակի պայմաններով։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02