Ուսանող Էմրե Ալի Ֆերլին Ռեջեփ Թայիփ Էրդողանից բացի այլ ղեկավար չի տեսել։ Սա բավական է, որպեսզի 18-ամյա երիտասարդը որոշի չքվեարկել նրա օգտին գալիք նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են մայիսի 14-ին։ «Ես հոգնել եմ ամեն օր արթնանալ եւ քաղաքականության մասին մտածել»,- ասել է Ֆերլին՝ նկատի ունենալով Էրդողանի 20-ամյա իրարանցումային կառավարումը։- Երբ Էրդողանը նախագահ չլինի, երիտասարդները կկարողանան կենտրոնանալ քննությունների վրա եւ խոսել ազատ։ Ինչպես եւ Ֆերլին, ընտրական տարիքի հասած մոտ 5,2 մլն թուրքեր (ընտրազանգվածի 8 տոկոսը) Էրդողանի իշխանության գալու պահից՝ 2003-ից, առաջին անգամ ասելու են իրենց խոսքն ընտրությունների օրը։ 69-ամյա նախագահի գլխավոր մրցակիցը՝ 74-ամյա նախկին պետական ծառայող Քեմալ Քըլըչդարօղլուն, ակնկալում է Ֆերլիի նման ուսանողների աջակցությունը։ Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Քըլըչդարօղլուն լավատեսության հիմքեր ունի։ Մի հարցում ցույց է տվել, որ 18-25 տարեկան թուրքերի 20 տոկոսը պատրաստ է քվեարկել Էրդողանի եւ նրա իսլամական Արդարություն եւ զարգացում կուսակցության օգտին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Թուրքիայում թոշակի տարիքի հասած Էրդողանը եւ Քըլըչդարօղլուն փորձել են գայթակղել Z սերնդի ընտրողներին բջջային հեռախոսներ գնելու հարկը հանելու եւ անվճար ինտերնետ-փաթեթների խոստումներով։ Էրդողանի խնդիրները բարդանում են նրանով, որ երրորդ թեկնածուն՝ 58-ամյա աշխարհիկ ազգայնական Մուհարեմ Ինջեն, ներկայանում է որպես ավելի թարմ այլընտրանք։ «Էրդողանի ձայները քիչ են երիտասարդության շրջանում»,- ասել է հարցումների Konda ինստիտուտի հետազոտող Էրման Բաքիրչին։- Նրանք, ովքեր քվեարկելու են առաջին անգամ, ավելի ժամանակակից են եւ ավելի քիչ հակված կրոնին, քան միջին վիճակագրական ընտրողը, եւ կեսից ավելին դժգոհ է այն կյանքից, որով ապրում է»։ Անգամ Ստամբուլի աշխատավորական Կասիմփաշե շրջանում, որտեղ մեծացել է Էրդողանը, ոմանք չեն վախենում նրա դեմ հանդես գալ։ «Էրդողանը պետք է հեռանա։ Իմ բոլոր հարեւանները կքվեարկեն նրա օգտին, բայց ոչ ես»,- ասել է 19-ամյա Գյոքհան Չելիքը։ 21-ամյա Ֆիրաթ Յուրդայիգիթը, որն աշխատում է տեքստիլ արդյունաբերությունում, քննադատել է Էրդողանին Ստամբուլում երրորդ օդանավակայանը կառուցելու համար՝ «մարդկանց մասին հոգալու փոխարեն»։ Նրա կարծիքով՝ ցանկացած թեկնածու ավելի լավն է Թուրքիայի ներկայիս նախագահից։ Նրա ընկերը փորձել է պաշտպանել Թուրքիայի նախագահին։ Բայց անգամ նա խոստովանել է, որ Էրդողանը «մասամբ պատասխանատու» է տնտեսական ցնցումների տարիների, ներառյալ պատմականորեն բարձր գնաճի ու արժույթի արժեզրկման համար։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33