Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը իտալացի գրող, լրագրող Ռենատո Ֆարինային հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհված երախտագիտության մեդալը՝ Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրված ավանդի համար։ Տեղեկանում ենք դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունից։ Արարողությանը ներկա էին շուրջ երկու տասնյակ հյուրեր՝ Իտալիայի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական գործիչներ։ ՀՀ դեսպանն իր ելույթում բարձր գնահատեց Ռենատո Ֆարինայի սկզբունքային դիրքորոշումը համամարդկային արժեքների առաջմղման հարցում, ընդգծեց Հայաստանի և հայկական հարցի վերաբերյալ իրադարձություններն ու պատմական իրողությունները վերհանելու, հայկական մշակութային արժեքներն ի ցույց դնելու և իտալական հասարակությանն իրազեկելու հարցում վերջինիս ունեցած դերը։ ՀՀ դեսպանն ականավոր գործչին երախտագիտություն հայտնեց Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուցաբերած իր նվիրվածության համար՝ թե՛ նախկինում որպես պատգամավոր և թե՛ ներկայումս որպես ազատ լրագրող և գործիչ, ում համար սպառնալիքները երբևէ խոչընդոտ չեն եղել Արցախյան պատերազմին և դեռևս շարունակվող ադրբեջանական ագրեսիային առնչվող իրողությունները բարձրաձայնելու հարցում։
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44