Այս պահին կենդանաբանական այգում ունենք 145-ից ավելի տեսակներ՝ 720-ից ավելի առանձնյակով. Տարվա ընթացքում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նոր կենդանիներով համալրելու՝ փոխանակումների ձեւով, առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների անհրաժեշտության: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշեց կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը:
«Ընդհանրապես, Եվրոպական կենդանականական այգիներում արգելվում է կենդանիների առքուվաճառքը, փոխարենը կա կենդանիների փոխանակման պրակտիկա: Օրինակ, մտադիր ենք բերել սպիտակապոչ գնու, աֆրիկյան 1-2 անտիլոպներ, բորենիանման շներ»,-ասաց նա:
Հարցին, թե վերջին շրջանում ի՞նչ կենդանատեսակների անկման դեպքեր են եղել, տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց. «Կենդանիների անկումը բնական պրոցես է բոլոր կենդանաբանական այգիների համար: Կենդանաբանական այգիների համար մոտավորապես 10 տոկոս անկումը համարվում է նորմայի սահմաններում, քանի որ կենդանիները ծերանում են, հիվանդանում են, որոնք հնարավոր չէ բուժել: Նաեւ արուների միջեւ մրցակցության արդյունքում եւս վնասվածքներից կենդանիները կարող են մահանալ:
Անցած տարի մեզ մոտ անկումները 7 տոկոսի էլ չեն հասել: Շատ ուրախ ենք, որ այս տեսակետից բավականին նորմալ մակարդակի վրա ենք»:
Ինչ վերաբերում է 4-5 անգղերի անկմանը, նա միայն ասաց, որ դա եղել է 2022-ի սկզբին, մինչեւ իմ կենդանաբանական այգի տեղափոխվելը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02