Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նախավերջին նիստում կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին առաջարկեց 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: «Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք, մայր և աղջիկ նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, բայց պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- ասել էր Կարեն Կարապետյանը: Քանի որ Կարեն Կարապետյանի նշած ժամկետն արդեն լրացել է, Tert.am-ը մի քանի հարց ուղղեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:
- Պարոն Մկրտչյան, ի՞նչ հաջողություններ եք գրանցել վարչապետի հանձնարարականի հետ կապված, որով պետք է բացառվեն հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերը, հովանավորչությունն ու շահերի բախումը։
- Հանձնարարականն ընթացքի մեջ է, մենք առաջարկում ենք ավելի գլոբալ հարցի լուծում: Այսինքն՝ կփորձենք օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ անել, և՛ օրենքի փոփոխությունների իմաստով, և՛ ենթաօրենսդրական դաշտի մեջ: Դա մի քիչ բարդ, ուղղահայաց ենթակայության խնդիր է: Դպրոցներ ունենք Հայաստանում, հատկապես մարզերում, որտեղ ավանդական ընտանիքներ կան մանկավարժների, և եթե ֆիզիկայի ուսուցիչ եղբայր-քույր են աշխատում, սա դրան չի վերաբերում: Անմիջական ուղղահայացի խնդիր կփորձենք լուծել:
- Կարգելե՞ք տնօրեն մայրերին ընդունել իրենց ընտանիքի անդամներին որպես ուսուցիչ:
- Հիմա քաղաքացիական ծառայության մեջ էլ կա, և խորհրդային միության ժամանակ էլ կար, որ ուղղահայաց ենթակայության ներքո չի կարելի աշխատել: Այս ձևաչափը հնարավորություն կտա դպրոցների խորհուրդները մի քիչ բացել: Այսօր այդ խորհուրդները ձևավորվում են հետևյալ կերպ՝ հիմնադիր, մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչ և ծնողական կոլեկտիվի ներկայացուցիչ: Մենք կփորձենք այնպես անել, որ լինի հասարակական կազմակերպություններից կամ բիզնեսից մի ներկայացուցիչ խորհրդի մեջ, որ խորհրդի աշխատանքը բացվի, հսկողությունը երևա: Ավելի կարիք կա համակարգը բացելու և թափանցիկության: Այդ իմաստով, ավելի լավ է, մենք կանխարգելենք ինչ–որ բան: Արդեն հաջորդ շաբաթվա մեջ մենք կներկայացնենք փոփոխություն դպրոցների օրինակելի կանոնադրությունների մեջ, որտեղ կդնենք այս խնդիրները, որոնց մասին ասացի:
- Պարոն նախարար, իսկ ունե՞ք վիճակագրություն՝ դպրոցներում ի՞նչ վիճակ է, թե որտեղ են մայրեր և դուստրեր աշխատում:
- Այո, մենք ունեինք այդ վիճակագրությունը՝ և՛ քաղաքապետարանը, և՛ մարզերը, և՛ մենք: Մենք ավագ դպրոցներում այդ խնդիրը չունենք, իսկ մի քանի այդպիսի դեպքեր ունենք հատուկ դպրոցներում, որ արագ կկարգավորենք: Բացի նշանակումից, խնդիր է նաև, երբ նախկին տնօրենները շարունակում են մնալ և աշխատել իրենց բարեկամների և հարսերի հետ:
- Իսկ չե՞ք կարծում, որ ընդհանուր պետական համակարգում պիտի այդ չափանիշը գործի, ոչ թե միայն դպրոցներում:
-Արդեն քաղծառայության մեջ ուղղահայաց ենթակայության սկզբունքը գործում է: Ես կարծում եմ, որ պետական բոլոր հաստատություններում այդ սկզբունքը պետք է գործի:
-Սակայն դա չի գործում, պետական ապարատում էլ են պաշտոնյայի աղջիկ, տղա, փեսա հարաբերությունները գործում:
- Դե, պիտի գործի, մեր մասով փորձելու ենք օրենսդրորեն ամրագրել: Ես կարծում եմ, որ կարելի է երկրի բոլոր ոլորտային մասերում դա օրենսդրորեն ամրագրել:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02