Ռուսաստանցի ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2023 թվականի սկզբից աճել է 16,35 միլիարդ դոլարով։ Այս մասին են վկայում նոր վարկանիշի՝ Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները։ Ինդեքսը հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի գնի հիման վրա, որոնցում միլիարդատերերը մասնաբաժիններ ունեն։ Ընդհանուր առմամբ, BBI վարկանիշում ընդգրկված են մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ, որոնցից 22-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Նրանց ընդհանուր կարողությունը մայիսի 1-ի դրությամբ կազմում է 279,88 մլրդ դոլար։ 2023 թվականին ամենից շատ հարստացել է «Լուկոյլ» նավթագազային ընկերության համասեփականատեր Վագիտ Ալեքպերովը։ Նրա կարողությունն ավելացել է 3,7 մլրդ դոլարով՝ մինչեւ 19,1 մլրդ դոլար։ Ամենամեծ ունեցվածքն ունի «Նորնիկել» մետաղագործական ընկերության գլխավոր սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը։ Հունվարից մայիս նա իր կարողությունը ավելացրել է 448 միլիոն դոլարով՝ հասցնելով 29 միլիարդ դոլարի։ Երկրորդը՝ Լեոնիդ Միխելսոնն է՝ բնական գազի արտադրող «Նովատեկ» ընկերության համասեփականատերը՝ 27,7 միլիարդ դոլար ունեցվածքով (+3,09 միլիարդ՝ 2023 թվականին)։ Եռյակը եզրափակում է «NLMK» պողպատագործական ընկերության շահառու Վլադիմիր Լիսինը՝ 21,6 մլրդ դոլարով (+1,74 մլրդ դոլար)։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33