2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 32 հաղորդում, որից 21-ը հանցագործությունների մասին է, դրանցից 18-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ-ից:
«Բացահայտվել են հերթապահ մասում գրանցված՝ կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 6 դեպքերը:
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են խարդախություն բնութագրմամբ 2, անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ արձանագրված 3 դեպքից մեկը և բնակարանային գողության 3 դեպքից 2-ը: Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը միջոցներ է ձեռնարկում համակարգչային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Շաբաթվա ընթացքում գրանցվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված սահմանային խախտումներ: Ապրիլի 28-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, իսկ ապրիլի 29-ին՝ Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին քամու ուղեկցությամբ ուժեղ կարկուտ է տեղացել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Բնական աղետը նյութական մեծ վնասներ է պատճառել գյուղացիներին: Կարկուտի հասցրած վնասների չափը ճշտվում է:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 11 պատահար, որից 10 նյութական, 1-ը՝ մարմնական վնասով: Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 10 վարորդ, 14-ը եղել է անսթափ վիճակում, 43 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03