«Դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հայտարարել եմ, որ Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցային գոծընթացը կարող է լինել ինտեգրամնա կամ վերաինտեգրման օրակարգով»,-խորհրդարանում տված ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար հայկ մամիջանյանը և հավելեց. «Ակնկալել, որ Արարատ Միրզոյանը դիվանագիտության տեսանկյունից լինելու է մի ռահվիրան և շրջելու է ադրբեջանական մոտեցումներն այս հարցում, արծում եմ նաիվություն է, կարծում եմ հերթական ադրբեջանական պայմանի կատարմանն ենք մենք ականատես լինում»: Նա հայտնեց, որ չի կարող Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցային գործընթացը բխել Արցախի շահերից և արդեն կայացած հանդիպումները բանակցություններ են, այլ ոչ թե հումանիտար, իրավիճակային խնդիրների քննարկում, իսկ դրանք չեն բխում Արցախի շահերից: Պատգամավորը հայտարարեց, որ իր խոսքը հիմնված է ադրբեջանական կողմի հայտարարությունների վրա, թե նրանք ինչի շուրջ են բանակցելու Արցախի հետ:
«Չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից տարանջատելով ստանալ բարենպաստ լուծում, այն անհնրա է»,-ասաց Մամիջանյանը և իրատեսական չհամարեց հայկական կողմի հայտարարությունը, թե կպայքարեն Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջազգային մեխանիզմի ստեղծման համար: «Երբ տարուց ավել ասում էինք, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվացել է Արցախից, հերքում էին: Հիմա հրապարակային խոսույթով իշխանություններն ասում են, որ ձեռքերը լվացել են Արցախից, հիմա գոնե կհավատան, որ բանակցային սեղանին այն լուծումն է, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը կճանաչի Արդրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Մամիչանյանը հայտնեց, որ այն մանիպուլյացիա է, քանի որ Արցախյան հակամարտությունը երբեք չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Երբ խոսքվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, երբևէ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, այն պարզ պատճառով, որ Արցախն ավելի շուտ է անկախացել՝ այդ ժամանակվա ճշգրիտ իավունքի տառին համապատասխան, քան Ադրբեջանը»,-նշեց Հայկ Մամիջանյանը: Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությւոններն այս պահին առաջնորդվում է չարչիական դիվանագիտության սկզբունքով՝ այս ու այն կողմից բամբասելով այլ պետությունից, որը կարճ կյանք է ունենալու: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կեղծիքի տարածման մասին հարցին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց.
«Առաջ Փաշինյանն ահագին էներգիա և ռեսուրս էր ծախսում, մեր քաղաքացիներին խաբելու համար, ստերը բավականին խրթին էին, պատճառահետևանքային կապ էր փորձում ներկայացնել, հիամ Փաշինյանի և «Perfect TV»-ի խոսույթը նույնն է, ինչն անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների հանդեպ»:
Աղբյուր` Panorama.am
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01