Ազգային ժողովում քննարկվում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը։ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան հայտարարեց, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն աշխատանքների ընթացքում պահանջել և ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքսային և գրաֆիկական փաստաթուղթ 14 հազար էջից ավելի ծավալով, որոնց մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է պատգամավորների և հանձնաժողով ընդգրկված փորձագետների կողմից, որոշվել է հրավիրյալների ցանկը, հավիրվել են ու շարունակվում են հրավիրել գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նա հայտնեց, որ հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ, զոհվածների հարազատներ, որոնք անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։
«Լսումների և զրույցների ընթացքում ստացված տեղեկությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրման նպատակով դիմել համապատասխան կառույցներին, ստանալ փաստաթղթերի նոր քանակություններ։ Հրավիրյալների լսումները շարունակելու և փաստաթղթերի նոր ծավալ ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունության ժամկետը երկարացնել ևս վեց ամսով»,- ասաց Ա.Քոչարյանը։ Ըստ նրա, սա վերջին երկարացումը կլինի։ Քոչարյանը նաև հայտնեց, որ հրավիրյալների ցանկը գնալով մեծանալու է։
Աղբյուր` Panorama.am
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02