Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը, որի բացումը ազդարարվել է կարմիր ժապավենի կտրման արարողությամբ։ Կապանի համայնքապետարանից հայտնում են՝ բացման ելույթներով հանդես են եկել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Համայնքի ղեկավարը ողջունելով և շնորհավորելով ներկա բոլոր մասնակիցներին՝ իր երախտագիտությունն է հայտնել հայ և իրանցի գործարար շփումների աշխուժացմանն ուղղված ցուցահանդեսային համաժողով կազմակերպելու համար։ «Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել փետրվար ամսին Թավրիզում կայացած «Արաս Էքսպո-2023» միջազգային ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ երկու կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար՝ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները և խնդիրները, ուղենշելու երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք հետագա քայլերը։ Հույս ունեմ, որ համաժողովը կլինի արդյունավետ և կնպաստի մեր երկու կողմերի գործարարների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը»,– իր խոսքում ասել է Գևորգ Փարսյանը և հավելել, որ համայնքապետարանը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր իրատեսական և կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր, կյանքի կոչել փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ։ Ողջույնի ելույթներին հաջորդել է «Արաս» ազատ տնտեսական գոտու հիմնադրման և հնարավորությունների մասին պատմող տեսահոլովակի ցուցադրումը, որից հետո ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու իրանական արտադրատեսակներին։ Ցուցահանդեսը գործելու է նաև այսօր, որի ընթացքում տեղի է ունենալու համաժողով՝ կապանցի գործարարների մասնակցությամբ։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56