Ապրիլի 30-ին, ժամը 22.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկից հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վթար ձևակերպելիս նկատել են դանակահարված քաղաքացու, որին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 22.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել. պարեկները որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության են տեղափոխել 49-ամյա տղամարդու: Ժամը 23.40-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վերքով Արշակունյաց պողոտայից բուժօգնության էր տեղափոխել 46-ամյա տղամարդու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նոր Խարբերդ գյուղի 42-ամյա բնակիչը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ էր պատճառել բուժօգնության տեղափոխված տղամարդկանց, որոնք եղբայրներ են: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալու: Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 1-ին 42-ամյա տղամարդը ներկայացել է բաժին: Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56