ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Հայկ Ցիրունյանը, Արուսյակ Մանավազյանը եւ Կարեն Համբարձումյանը Կիպրոս կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել են Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Հայկ Կոնջորյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Անիտա Դիմիտրուին 2023 թվականի ապրիլի 6-ին Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի համար, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը: Հանդիպմանը քննարկվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համակարգված աշխատանքը: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը` լավագույնս օգտագործելով երկու երկրների պոտենցիալը կրթության, տուրիզմի, տնտեսության եւ այլ ոլորտներում:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56