«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Մամուլի ազատության օրն է: 1994թ.-ից սկսած` ամեն տարի՝ մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը:
Եվ չնայած ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է», սակայն լրագրող-իշխանությունների կողմից մամուլի դեմ ամենաշատ քայլերն են իրականացվել ՀՀ-ում հեղափոխությունից հետո: Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարեկան վերջին զեկույցում նշվել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։ Մասնավորապես, 2022 թվականի գարնանն Ազգային ժողովը վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը բարձրացրել է:
Ավելի ուշ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով խորհրդարանը քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը։ Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո էլ խորհրդարանում սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժի իրավունքը: Freedom House-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը 55 միավորով շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր։ Արձանագրվել են լրագրողների նկատմամբ 20-ից ավել բռնության դեպքեր:
Այժմ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի մի քանի որակումներին՝ արված լրագրողների հասցեին: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս աչքի է ընկել ատելության խոսքով: «Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի»,- քարոզարշավի ընթացքում ասել է նա։
2020 թվականի փետրվարի 20-ին Փաշինյանը հայտարարել էր. «Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել: Կամ այս տարի, խոսելով լրագրողների աշխատելաոճի մասին, Փաշինյանը նշել էր, որ իրեն զարմացնում է՝ ինչպես է լրագրողների «պարսը» հետապնդում ԱԺ պատգամավորին:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որ նախկին լրագրող է, ընդդիմադիր թերթի խմբագիր է եղել, ամենաշատն է թիրախավորել լրագրողներին: Նրա օրոք շարունակել են ոտնահարվել լրագրողների իրավունքները, ու մամուլի ճնշման համար մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56