Եվրահանձնաժողովը մայիսի 2-5-ն արգելել է ցորենի, եգիպտացորենի, ռապսի (կանճրակ) եւ արեւածաղկի սերմերի մատակարարումներն Ուկրաինայից Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա եւ Սլովակիա, տեղեկացրել է «Радио Свобода»-ն։
Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի տարանցումն այդ երկրներով մնում է լուծված, ապրանքները կարող են մատակարարվել նաեւ Եվրամիության մյուս բոլոր անդամ երկրներ։
«Զուգահեռ՝ Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը եւ Սլովակիան պարտավորվել են չեղարկել իրենց միակողմանի միջոցները ցորենի, եգիպտացորենի, ռապսի եւ արեւածաղկի սերմերի, ինչպես նաեւ Ուկրաինայից մատակարարվող ցանկացած այլ մթերքի վերաբերյալ»,- նշվել է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։
Ապրիլի 28-ին հայտնի է դարձել, որ Եվրահանձնաժողովը համաձայնության է հասել Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ ուկրաինական ցորենի եւ այլ պարենային մթերքների ներմուծման սահմանափակման մասին։ Տեղեկացվել է, որ Եվրամիությունը շտապ միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդ երկրներից դուրս բերի պահեստներում կուտակված ուկրաինական ցորենը, ինչպես նաեւ 100 մլն եվրո կհատկացնի այդ երկրների սեփական գյուղատնտեսությանն աջակցելու համար։
2022թ. մայիսին Եվրամիությունը մեկ տարով չեղարկեց մուտքի մաքսատուրքերը եւ Ուկրաինայից ցորենի ու գյուղատնտեսական այլ ապրանքների ներմուծման քվոտաները՝ որպես պատերազմող երկրին աջակցության միջոց։ Արդյունքում՝ Լեհաստանում, ինչպես նաեւ Հունգարիայում եւ Ռումինիայում մեծ քանակությամբ ուկրաինական արտադրանք կուտակվեց՝ մրցակցություն ստեղծելով տեղի արտադրողների համար։ Դա առաջ բերեց Ուկրաինայի սահմանակից երկրների ֆերմերների դժգոհությունը։ Մաքսատուրքերի բացակայության պատճառով էժան ուկրաինական արտադրանքը հանգեցրեց այն բանին, որ իջավ սեփական արտադրանքի մրցունակությունը։ Լեհաստանում ֆերմերները բողոքի դուրս եկան, գյուղատնտեսության նախարար Հենրիկ Կովալչիկը հրաժարական տվեց։
Ապրիլի կեսին ուկրաինական արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելք մտցրին Լեհաստանը, Հունգարիան, Բուլղարիան եւ Սլովակիան, նման միջոցներ էր քննարկում Ռումինիան։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02