Բուքինգհեմյան պալատի մոտ ձերբակալվել է մի տղամարդ, որը, ենթադրաբար, հրացանի պարկուճներ է նետել պալատի տարածք: Միջադեպից հետո տարածքը շղթայվել է, և իրականացվել է վերահսկվող պայթյուն: Այս մասին հաղորդում է BBC-ին
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Բրիտանիայի ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում: Ոստիկանությունը չի համարում, որ միջադեպն ահաբեկչության հետ որևէ առնչություն ունի: Չարլզ III-ի թագադրման համար գիշերը նախատեսված փորձերն անցկացվել են՝ ըստ նախատեսվածի:
Ոստիկանությունը տղամարդուն խուզարկելիս նրա մոտ գտել է դանակ, սակայն հրազեն չի հայտնաբերվել: Տղամարդու մոտ նաև եղել է կասկածելի պայուսակ, և որպես նախազգուշական միջոցառում՝ իրականացվել է վերահսկվող պայթյուն: Իսկ պարկուճները մասնագետների կողմից հավաքվել են և տարվել ուսումնասիրության
BBC-ն նշում է, որ տղամարդն, ըստ երևույթին, հոգեկան խնդիրներ ունի: Միջադեպի պահին թագավորը և կոնսորտ թագուհին Բուքինգհեմյան պալատում չեն եղել:
Չարլզ III-ի թագադրման արարողությունը տեղի է ունենալու մայիսի 6-ին: Արարողությանը ներկա են գտնվելու աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ և թագավորական ընտանիքի անդամներ: