2022 թվականին 58 երկրներում 258 միլիոն մարդ պարենի խիստ պակաս է զգացել, մինչդեռ մեկ տարի առաջ այս ցուցանիշը 193 միլիոն էր: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հրապարակած զեկույցում։ «2022 թվականին չորրորդ տարին անընդմեջ ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք շատ սուր զգում են պարենային անվտանգության բացակայությունը եւ հրատապ օգնության կարքի ունեն պարենի, սննդամթերքի եւ գոյության միջոցների ոլորտում․ ավելի քան քառորդ միլիարդ մարդ սուր սով է ապրում, իսկ յոթ երկրներում մարդիկ՝ սովի եզրին են հայտնվել»,- ասվում է փաստաթղթում։ Ըստ զեկույցի, սննդի խիստ պակաս ունեցողների ավելի քան 40 տոկոսն ապրում էր հինգ երկրներում՝ Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Նիգերիայի որոշ մասերում եւ Եմենում: Յոթ երկրների բնակիչները հայտնվել են սուր սովի աղետալի վիճակում. նրանց կեսից ավելին գտնվում է Սոմալիում (57 տոկոս), «նման ծայրահեղ իրավիճակ է գրանցվել նաեւ Աֆղանստանում, Բուրկինա Ֆասոյում, Հայիթիում (երկրի պատմության մեջ առաջին անգամ), Նիգերիայում, Հարավային Սուդանում եւ Եմենում»,- նշվում է զեկույցում։ Խոսելով սովի աճի մասին՝ զեկույցում ասվում է, որ «տնտեսական ցնցումները գերազանցել են հակամարտությունները՝ որպես պարենային սուր անապահովության հիմնական պատճառ»: «Համաշխարհային տնտեսական ցնցումները, ներառյալ պարենային ապրանքների գների աճը եւ շուկայի աշխատանքում լուրջ խափանումները, խաթարում են երկրների կայունությունը եւ պարենային ցնցումներին արձագանքելու նրանց կարողությունը», - ասվում է փաստաթղթում: Զեկույցի արդյունքների համաձայն՝ ուկրաինական հակամարտության ազդեցությունը «բացասաբար է ազդել համաշխարհային պարենային անվտանգության վրա՝ հաշվի առնելով Ուկրաինայի եւ Ռուսաստանի զգալի ներդրումը վառելիքի, գյուղատնտեսական միջոցների եւ հիմնական պարենային ապրանքների, հատկապես ցորենի, եգիպտացորենի եւ արեւածաղկի յուղի համաշխարհային արտադրության եւ առեւտրի մեջ»,- նշվում է բացատրական գրությունում։
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
11:52
11:33
11:09
10:44
10:06
09:18
09:04
17:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01