Չինաստանը չի պլանավորում մոտ ապագայում ճանաչել Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարությունը: Պեկինը սպասում է, որ Աֆղանստանի տարածքն այլ պետությունների վրա հարձակվելու համար չօգտագործելու նրանց խոստումը գործնականում հաստատվի: «РИА Новости»-ին այս մասին ասել է Աֆղանստանի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյունը: Նա Կատարում մասնակցել է 20 երկրների հատուկ պատվիրակների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի`Աֆղանստանին նվիրված երկօրյա հանդիպմանը։ Հանդիպումն իր տեսակի մեջ առաջինն էր այն բանից հետո, երբ 2021 թ.-ի օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթեցին թալիբները: «Չինաստանի համար «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարության ճանաչման հարցը չի կարող լուծվել մոտ ապագայում, բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է ակտիվորեն փոխգործակցենք Աֆղանստանի իշխանությունների հետ: Երկիրը, որը 20 տարի տառապել է բռնազավթումից, այժմ հնարավորություն է ստացել տնօրինել իր ճակատագիրը: Մենք հարգանք ենք ցուցաբերում այս երկրի, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց ժամանակ կպահանջվի, որպեսզի Չինաստանը տեսնի, թե ինչպես է այս երկիրը խառնակ վիճակից դուրս եկել 20 տարվա բռնազավթումից հետո… Նրանք պետք է գործնականում խզեն հարաբերությունները ահաբեկչական խմբավորումների հետ: Մինչ այժմ նրանք չեն ընդունել հիմնական օրենքը, որով այս երկիրը կկառավարվի: Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության խոստումը` չօգտագործել իրենց տարածքը հարձակումների համար, միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ այս խոստումը «հաստատվի պրակտիկայով»,-ասել է նա։
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «Աֆղանստանի կառավարության ճանաչման հարցը պետք է որոշի յուրաքանչյուր երկիր առանձին-առանձին, այլ ոչ թե հավաքական կերպով»։ Չինաստանի հատուկ պատվիրակի խոսքով՝ Աֆղանստանի իշխանությունների հետ հարաբերությունների ներկա փուլում Պեկինի առաջնահերթությունը ոչ թե նրանց ճանաչելն է, այլ մարդկանց օգնելը։
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44