«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած հարցման համաձայն, Վրաստանի գրեթե յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացին արտերկրում ունի ընտանիքի անդամ, որն իրեն պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում:
Հարցին, թե արդյոք նրանք ունեն ընտանիքի անդամ, որ ներկայումս աշխատում է արտերկրում և պարբերաբար գումար է ուղարկում, 2023 թվականի մարտին հարցվածների 16 տոկոսը պատասխանել է՝ այո: Մինչդեռ 2019 թվականի հուլիսին կատարված հետազոտության համաձայն՝ այս տվյալները կազմել են 12 տոկոս։
Հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության 15 տոկոսը նշել է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում ակնկալում է արտագնա աշխատանքի մեկնել։ Հետազոտության հեղինակները նշել են, որ Վրաստանը լքելու ցանկությունը համեմատաբար մեծ է տարեց քաղաքացիների և տղամարդկանց շրջանում։
Ըստ հարցման արդյունքների՝ գնաճը, աշխատատեղերն ու աղքատությունը շարունակում են մնալ Վրաստանում ամենամեծ մարտահրավերները։ Յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին վատ է գնահատել Վրաստանի տնտեսական վիճակը:
Հարցին, թե՝ ինչպե՞ս են գնահատում Վրաստանի տնտեսության ներկա վիճակը, հարցվածների 48 տոկոսը պատասխանել է, որ այն վատ է, իսկ 42 տոկոսը՝ միջին։ Վրաստանի տնտեսության ներկա վիճակը լավ է գնահատել հարցվածների միայն 9 տոկոսը։
Հետազոտության հեղինակները նշել են, որ քաղաքացիների կեսը կասկածում է, որ կառավարությունը կկարողանա լուծել տնտեսական խնդիրները։ 2023 թվականի մարտին հարցվածների 50 տոկոսն ասել է, որ վստահ չէ, որ Վրաստանի կառավարությունը ի վիճակի է հաղթահարել տնտեսական խնդիրները:
Հետազոտությունն իրականացվել է NDI-ի և CRRC-Վրաստանի կողմից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարության արտաքին, համագործակցության և զարգացման գրասենյակի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:
Հարցման արդյունքները հիմնված են 2023 թվականի մարտի հեռախոսային հարցման վրա: Հետազոտությունն իրականացվել է 2023 թվականի մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում և ներառել է 1 032 հարցազրույց: Հարցման միջին սխալի սահմանը +/- 2% է: Հարցվողներն ընտրվել են պարզ պատահականորեն՝ զանգահարելով պատահական համարով:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01